Այցելուների քանակը

Պրոֆիլի անվտանգություն

Ինտերնետը, այդ թվում նաև սոցիալական կայքերը, վաղուց արդեն դարձել են մեր առօրյա կյանքի անբաժանելի մասը, չէ որ սոցիալական կայքերը զգալիորեն թեթևացնում են շփումը մարդկանց միջև և նպաստում նոր գիտելիքների ձեռք բերմանը: Սակայն ինչպես իրական կյանքում, որտեղ ամեն ինչ ունի հակառակ կողմ, ինտերնետի սահմաններում նույնպես մենք կարող ենք բախվել նաև բացասական երևույթների հետ: Մասնավորապես, պրոֆիլների կոտրում, վիրուսների տարածում, խաբեբայություններ և այլն: Այսօր մենք սկսում ենք մի շարք հրապարակումներ, որոնք նվիրված են սոցիալական կայքում ձեր անվտանգությանը: Համադասարանցիները մշակողների համար շատ կարևոր է ձեր կարծիքը, ձեր մեկնաբանություններն ու հարցերը, որոնք կապված են այս թեմայի հետ, քանի որ միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք լուծել անվտանգության հարցերը: Ինչ է պրոֆիլը Պրոֆիլը սոցիլական կայքում ձեր անհատական էջն է: Ստեղծելով պրոֆիլ, դուք կարող եք արտահայտել սեփական կարծիքը, կիսվել ձեզ համար կարևոր իրադարձություններով, հրապարակել լուսանկարներ, փնտրել ձեր ընկերներին կամ ծանոթանալ նոր անձանց հետ: Պրոֆիլը կարող է լինել եզակի, այսինքն` պատկանել այն անձին, ով ստեղծել է այն: Ինչ է պրոֆիլի անվտանգությունը Ստեղծելով պրոֆիլ, դուք պատասխանում եք մի շարք հարցերի, որոնք անհրաժեշտ են դրա անվտանգության համար: Դուք ներմուծում եք ձեր տվյալները, օրինակ, ձեր հեռախոսահամարը և e-mail, ինչպես նաև ձեր ծննդյան ամսաթիվը, ուսումնական հաստատությունը և այլ տվյալներ: Դուք, իհարկե, կարող եք ստել և նշել կեղծ տվյալներ: Բայց այդ դեպքում օգտագործողների Աջակցության ծառայության (ԱԾ) համար դժվար կլինի ձեզ օգնել, եթե ձեր պրոֆիլը կոտրեն: Պրոֆիլի կոտրում Պատահում է, որ պրոֆիլները կոտրում են: Առաջին հերթին, դա կապված է պրոֆիլների շատ պարզ գաղտնաբառերի հետ: Սովորաբար կոտրած պրոֆիլներն օգտագործում են սպամ հաղորդագրությունների տարածման և խաբեբայական գործունեությունների ծավալման համար: Համադասարանցիներ կայքում գործում է սպամերի դեմ պայքարի ավտոմատ համակարգ, որը բլոկավորում է կոտրած պրոֆիլները: Եթե ձեր պրոֆիլը բլոկավորվել է, ապա կարող եք վերականգնել այն, օգտագործելով «Օգնություն» բաժնի հրահանգները, անցնելով հետևյալ հղումով () Եթե ձեզ մոտ չի ստացվում ինքնուրույն վերականգնել պրոֆիլը, ապա դիմեք Աջակցության ծառայություն, հնարավորինս մանրամասն լրացնելով հարցաթերթիկի բոլոր դաշտերը: Շարունակելի

0 коммент.

Թողեք ձեր կարծիքը Իկեր Բլոգի մասին...