Լավ լուր երաժշտասերների համար: Համադասարանցիներում ստեղծվել է հնարավորություն ստեղծել երաժշտական հավաքածուներ: Այժմ կարելի է դասավորել կատարումները ձեզ հարմար ցանկացած հերթականությամբ: Հավաքածուները նախատեսված են առանձին օգտագործողների համար, կամ էլ ընտրված են ըստ երաժշտական նախասիրությունների, ըստ առանձին կատարողների կամ էլ ըստ լսելու համար առավել հարմար ժամանակահատվածների. հավաքագրեք և վայելեք երաժշտությունը. Ինչպե՞ս ստեղծել երաժշտական հավաքածու: • Գործիքների վահանակում ընտրում ենք «Երաժշտություն» բաժինը և մտնում դրա մեջ: • Բացում ենք «Իմ երաժշտություն» բաժինը ու սեղմում «ստեղծել հավաքածու» կոճակը: Գրանցում ենք հավաքածուն ու պահպանում անվանումը, սեղմելով «Պահպանել» կոճակը: • Սկսում ենք կազմել հավաքածուն: Կատարումներ կարելի է ընտրել «Իմ երաժշտություն» բաժնից, փնտրել կայքում, կամ էլ վերցնել ինչ-որ բան ընկերոջ հավաքածուից: Դուք կարող եք ավելացնել միանգամից մի քանի երաժշտություն, նշելով դրանք: Իսկ եթե կան կատարման մի քանի ձևեր, կարող եք լսել և ընտրել լավագույնը: • Եվ իհարկե չենք մոռանում պահպանել հավաքածուն: Օգտակար է իմանալ: • Դուք կարող եք խմբագրել հավաքածուն` ավելացնել կամ հեռացնել որևէ երաժշտություն, փոխել անվանումը: • Բոլոր ձեր հավաքածուները երևում են երկու տեղ` «Իմ երաժշտություն» մենյուի մեջ և ձեր երաժշտական ցուցակի վերջում: Հաճելի ստեղծագործական գործունեություն մեր երաժշտական սոցիալական կայքում:
Գլխավոր էջ »Տեսականի » Երաժշտական հավաքածուներ: Կայքը պատրաստված է 2012թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հիմնադիր Հր Կասիլաս:
0 коммент.
Թողեք ձեր կարծիքը Իկեր Բլոգի մասին...