Այցելուների քանակը

Պրոֆիլի անվտանգություն: Ֆիշինգային կայքեր

Շարունակում ենք խոսել սոցիալական կայքում անվտանգության մասին: Նախորդ հրապարակումներում մենք դիտարկեցինք պրոֆիլի և դրա բլոկավորման հետ կապված հարցեր () ինչպես նաև պարզեցինք, թե ինչ է իրենից ներկայացնում «Թույլ գաղտնաբառը», և ինչպես այն դարձնել բարդ ու դժվարամատչելի() Այս հրապարակման մեջ մենք կպատմենք ֆիշինգային կայքերի մասին: Ֆիշինգային կայքը ինտերնետ խաբեբայության ձևերից մեկն է: Այդպիսի կայքերը ստեղծվում են ձեր լոգինը և գաղտնաբառը ստանալու համար: Խաբեբաները ուղարկում են հաղորդագրություններ, գայթակղիչ առաջարկություններով (ՍՊԱՄ): Նրանք հաճախակի դիմում են Համադասարանցիների ադմինիստրացիայի անունից: Այդպիսի հաղորդագրությունները բավականին հավաստի տեսք ունեն: Դրանցում օգտագործվում են մեր սիմվոլները, ձևակերպումը, լոգոտիպը, ինչպես նաև այն հագեցված է լինում այնպիսի բառերով, որոնք կարող են շեղել վստահող օգտագործողին, օրինակ, «պաշտոնական կայք», «երաշխավորված է» և այլն: Այդպիսի նամակներում սովորաբար առկա է լինում հղում դեպի Համադասարանցիների նմանակ-կայք: Սակայն ամենակարևորն այն է, որ խաբեբաները գրավում են դեպի իրենց կայքեր անիրական առաջարկություններով: Ձեզ կառաջարկեն 100 ОК, 500 ОК, անվճար սմայլներ, կամ` անգամ աստղեր երկնքից... Սակայն, որպեսզի ստանալ բոլոր այդ շռայլ պարգևները, միամիտ օգտագործողը պետք է անցնի առաջարկված հղմամբ ու ներմուծի իր լոգինը և գաղտնաբառը: Անմիջապես այն բանից հետո, երբ այդ գործողությունները կատարվում են, գործն ավարտվում է. ձեր տվյալները հայտնվում են խաբեբաների մոտ, և դուք, իհարկե, չեք ստանում ոչ 100 ОК, ոչ էլ աստղեր երկնքից: Եղեք, խնդրում ենք, ավելի զգոն: Եթե ստանում եք գրավիչ առաջարկություն, ապա մտածեք, թե որքան իրական է այն: Ցանկանում ենք նշել ևս մեկ անգամ. • Համադասարանցիների ադմինիստրացիան չի ուղարկում նամակներ, որոնցում խնդրում է հայտնել գրանցման տվյալներ, գաղտնաբառեր կամ լոգիններ: • Ադմինիստրացիան ընդհանրապես չի գրում անհատական հաղորդագրություններ: • ԲՈԼՈՐ ակցիաների և տոների անոնսները լինում են միայն «Համադասարանցիներ: Պաշտոնապես» խմբում, ինչպես նաև Համադասարանցիների բաններների օգնությամբ: •

0 коммент.

Թողեք ձեր կարծիքը Իկեր Բլոգի մասին...